Արտասահմանում գտնվող բաժանորդները կարող են SMS ուղարկել Հայաստան ընդամենը 20 դրամով

Արտասահմանում գտնվող բաժանորդները կարող են SMS ուղարկել Հայաստան ընդամենը 20 դրամով

PanARMENIAN.Net - «SMS Հայաստան» ծառայության միջոցով ՎիվաՍել-ՄՏՍ-ի` արտասահմանում գտնվող բաժանորդները կարող են SMS հաղորդագրություններ ուղարկել Հայաստան ընդամենը 20 դրամով, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը նախքան մեկնելը և, ցանկացած վայրում, կարելի է շփվել Հայաստանում գտնվող մտերիմների հետ առանց մտահոգվելու SMS-ների արժեքի մասին:

«SMS Հայաստան» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հավաքել *103*հեռախոսահամար#: Վայրկյաններ անց բաժանորդը կստանա պատասխան SMS և հնարավորություն կունենա մուտքագրելու հաղորդագրության տեքստը: Ի դեպ, հեռախոսահամարն անհրաժեշտ է մուտքագրել Հայաստանում կիրառվող տեղական (իննանիշ) ձևաչափով:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mt.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---