Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

PanARMENIAN.Net - Ուկրաինական ֆուտբոլային Պրեմիեր լիգայի ակումբները երկրպագուների հետ համատեղ որոշել են նախորդ խաղաշրջանի դափնեկիրներին:

Ինչպես հայտնում է Ուկրաինայի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, առաջնության լավագույն խաղացող է ճանաչվել Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հայ ֆուտբոլիստը անցած խաղաշրջանում 29-ը խաղի է մասնակցել՝ խփելով 25 գնդակ:

Հաղթողները անհատական բացառիկ պարգևները կստանան Օդեսայում հուլիսի 10-ին՝ Ուկրաինայի Ինտեր Սուպերգավաթի համար խաղից առաջ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---