Եգիպտական բանակը գրավում է Կահիրեի Թահրիր հրապարակի մատույցները

Եգիպտական բանակը գրավում է Կահիրեի Թահրիր հրապարակի մատույցները

PanARMENIAN.Net - Եգիպտոսի ՆԳՆ ուժերն ու բանակը հուլիսի 3-ի առավոտյան ուժեղացրել են Թահրիր հրապարակի հսկողությունը՝ պաշտպանելու համար Եգիպտոսի մայրաքաղաքի փողոցներ դուրս եկած ցուցարարներին, հայտնում է «Ալ Ահրամ» ինտերնետ պորտալը:

Զինվորակններն ու ոստիկանները տեղակայված են հայտնի հրապարակի մերձակա փողոցներում ու կամուրջների վրա:

Միևնույն ժամանակ Թահրիրի ինքնապաշտպանության հանձնախմբերը դիմել են ցուցարարներին՝ խնդրելով հրաժարվել հրավառություններից, որոնք աճող լարվածության պայմաններում կարող են խուճապ և հրմշտոց առաջացնել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նախիրեին անվտանգության ուժերի և Մուրսիի կողմնակիցների բախման հետևանքով Կահիրեի համալսարանի մոտակայքում 16 մարդ է զոհվել, շուրջ 200-ը տուժել են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---