Ամիլ Սարկարով. Ադրբեջանը գրավում է Հարավային Դաղստանը

Ամիլ Սարկարով. Ադրբեջանը գրավում է Հարավային Դաղստանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են հաստատվել Հարավային Դաղստանում, որը համարում են Ադրբեջանից ապօրինաբար անջատված տարածք, ինչպես նաև հույսեր են փայփայում միացնելու այն Ադրբեջանին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Լեզգիների Դաշնային Ազգային Ինքնավարության (ԼԴԱԻ) գործկոմի նախագահ Ամիլ Սարկարովը:

«Դերբենտում փողոց վերանվանվեց, երբ ադրբեջանական համայնքի ջանքերով ապամոնտաժվեց Կանադայում գտնվող հուշարձանը: Եվ միայն Դերբենտում հանրահավաքից հետո հաջողվեց հետաձգել փողոցի պաշտոնական բացումը: Ըստ նախագծի, ենթադրվում էր այդ փողոցում տեղադրել Հեյդար Ալիևի կիսանդրին: Այսինքն փողոցը Ալիևի անունով անվանակոչելու իրավունքի դիմաց ադրբեջանական կողմը ստանձնեց նրա բարեկարգման աշխատանքները: Հավանաբար, գործարքն ունեցել է նաև այլ պայմաններ, որոնց մասին մենք չգիտենք: Սարկարովը նշել է, որ խոսքը գնում է Դերբենտի կենտրոնական փողոցի մասին, իսկ Դերբենտի նման հին քաղաքի համար նման իրադարձությունները շատ զգալի են:

«Անվանափոխության համար արված ներդրումները շատ շուտ կփոխհատուցվեն՝ արդեն նրա հոբելյանի տոնակատարության օրերին: Բոլոր համաշխարհային ԶԼՄ-ներում կհիշատակվի Հեյդար Ալիևի փողոցը: Պատկերացնում եք, թե դա ի՞նչ գովազդ է»,-ասել է նա: Խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի միջև պետսահմանի մասին պայմանագրի ստորագրման մասին՝ Սարկարովն ասել է, որ կարելի է մեղավորների գտնել սահմանազատման և սահմանագծման բոլոր փուլերին:

«Մինչ օրս շատ տհաճ փաստեր են ի հայտ գալիս: Մարդիկ ամեն ինչից անտեղյակ են և հանկարծ մեկի ճանապարհն է փակվել դեպի արոտավայր, մյուսն ընդհանրապես Ռուսաստանի տարածքից դուրս է մնացել: Եվ ոչ մի միջոց չի ձեռնարկվում այն ռուս պաշտոնյաների դեմ, որոնք խախտելով բոլոր կանոնները, իրենց ստորագրություններն են դրել մի փաստաթղթի տակ, որով մենք կորցրել ենք մեր տարածքները»,-ասել է նա:

Ըստ Սարկարովի, հարավային Դաղստանում մարդիկ երբեմն մտածում են, որ ավելի շատ կախում ունեն Բաքվից, քան Մոսկվայից: «Ժողովուրդը չի հասկանում, թե որ պետության իրավասության տակ է, ինչ օրենքներ են այստեղ գործում: Մարդկանց մոտ մեծ կասկածներ են առաջնում, որ հարազատ պետությունը նրանց չի պաշտպանի: Երկրի գերագույն ղեկավարությունն վաղուց արդեն պետք է կոշտ միջոցներ ձեռնարկեր, թույլ չտալու համար, որ Ռուսաստանի ամբողջականությունը խախտվի: Հարավային Դաղստանում մենք Ռուսաստանի մասնատման ականատեսն ենք դառնում: Այն տեղի է ունենում աստիճանաբար և սկսվում է հենց նրանից, որ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ նրանք բնակվում են մեկ այլ պետության տարածքում: Իսկ դրան նպաստում է փողոցների անվանափոխությունն ու օտարերկրացի բռնակալների մեծարումը»,-ասել է նա:

Անդրադառնալով Ադրբեջանի վերջնական նպատակի մասին հարցին՝ Ամիլ Սարկարովը նշել է.«Նրանք ուզում են հաստատվել Հարավային Դաղստանում, որը համարում են Ադրբեջանից ապօրինաբար անջատված տարածք, ինչպես նաև հույսեր են փայփայում միացնելու այն Ադրբեջանին: Այդ նպատակով նրանք ակտիվորեն ազդում են ադրբեջանական համայնքի վրա, որի արդյունքները մենք արդեն իսկ տեսնում ենք: Ադրբեջանական դաշնային ազգային մշակութային ինքնավարության ներկայացուցիչները Սամարայում ելույթ ունենալով Դերբենտն անվանել են բուն ադրբեջանական քաղաք: Սա ի՞նչ սադրիչ ելույթներ են: Մի՞թե մենք չգիտենք, թե ե՞րբ են հայտնվել թուրք օղուզները»: Սարկարովը նաև նշել է. «Ինչպես կարելի է հավակնել Դերբենտի հիմնադրմանը, եթե թրքական լեզուները, և ուրեմն այդ լեզուներով խոսող ժողովրդները, շատ ավելի ուշ են այնտեղ տարածվել: Դա լկտի սուտ է, չեք պատկերացնում, ինչ ատելություն են առաջացնում Դերբենտում այդ ելույթները: Մարդիկ վրդովված են: Ես դիմել եմ պատմաբաններին, նրանք ասացին. «Մենք չենք կարող մեկնաբանել: Կան բաներ, որ ավելի լավ է չմեկնաբանել, քանի որ դրանք այն աստիճանի հակագիտական են, որ նույնիսկ մոտենալ չես ուզում»: Ոչ ոք չի կասկածում, որ ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հայտարարությունը ոչ թե գիտական է, այլ քաղաքական»,-ասել է նա:

«Ռուսաստանի ադրբեջանական համայնքը զոմբիացված է այն գաղափարախոսական ալիքներով, որ տարածվում են Բաքվից: Ժամանակն է, որ ադրբեջանցիները տեսնեն, որ ազերի թուրքերից բացի իրենց երկրում ապրում են նաև լեզգիներ, թալիշներ, ավարներ, և նրանց բարեկեցությունից է կախված նաև Ադրբեջանի բարեկեցությունը»,-ասել է Սարկարովը, գրում է bigcaucasus.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---