«Միկայում» կայանալու է Հայաստանի և Ռուսաստանի վետարան ֆուտբոլիստների հանդիպում

«Միկայում» կայանալու է Հայաստանի և Ռուսաստանի վետարան ֆուտբոլիստների հանդիպում

PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ին տեղական ժամանակով ժամը 19:00 Երևանի «Միկա» մարզադաշտում կայանալու է Հայաստանի և Ռուսաստանի վետարան ֆուտբոլիստների հանդիպում: Հանդիպումը նվիրվելու է անվանի ֆուտբոլիստ Ալբերտ Սարգսյանի 50-ամյակին:

Ինչպես հայտնի դարձավ PanARMENIAN.Net ի թղթակցին, Հայաստանի կազմում հանդես կգան Էդուարդ Մարգարովը, Խորեն Հովհաննիսյանը, Ալբերտ Սարգսյանը, Ռազմիկ Գրիգորյանը, Արմեն Շահգելդյանը և ուրիշներ:

Իսկ Ռուսաստանից Երևան կժամանեն Անդրեյ Կանչելսկիսը, Սերգեյ Յուրանը, Ալեքսանդր Բուբնովը, Եվգենի Լովչևը, Ախրիկ Ցվեյբան, Սերգեյ Շավլոն և այլք:

Հանդիպման մուտքն ազատ է լինելու:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---