Վրաստանի հայկական կազմակերպությունները ստեղծում են համահայկական կոալիցիա

PanARMENIAN.Net - Վրաստանի հայկական հասարակական կազմակերպությունները մտադիր են ստղեծել համահայկական կոալիցիա: Կոալիցիայի ստեղծման նախաձեռնողը Աբխազիայի հայկական համայնքն է: Համայնքը գտնում է, որ այդ քայլը անհրաժեշտ է սեփական շահերը վրաց-աբխազական հակամարտության շրջանակներում պաշտպանելու համար: Աբխազահայերը մտադրություն են հայտնել մասնակցելու վրաց-աբխազական հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացին, եւ դիմելով վրաց-աբխազական հակամարտության կողմերին, կոչ են անում մտածել այն դրական ներդրման մասին, որը կարող են ունենալ հայկական համայնքները հակամարտության երկու կողմերում ազգամիջյան հավասարակշռություն ստեղծելու գործում: Աբխազիայում գործող կազմակերպությունների անդամները, դիմելով միջազգային կազմակերպություններին, ցանկություն են հայտնել ակտիվություն դրսեւորել հակամարտության հանգուցալուծման եւ կյանքի տարրական պայմաններ ստեղծելու գործում: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, այսօր Աբխազիայում բնակվում է 67 հազար հայ եւ գործում է 36 հայկական դպրոց: 2004 թվականի ապրիլի 14-ից գործում է Աբխազահայերի միությունը:



Նոր կոալիցիայում կընդգրկվեն վիրահայերի «Նոր սերունդ» միավորումը, Վրաստանի հայ երիտասարդների միությունը, Վրաստանի հայ ուսանողների միությունը, Թբիլիսիի Հավլաբարի հայերի ընկերակցությունը, «Արեւիկ» մանկական բարեգործական հիմնադրամը, «Շուշանիկ» Վրաստանի հայ կանանց միությունը, Աջարիայի հայերի միությունը, Ջավախքում բարեփոխումների եւ ժողովրդավարական զարգացման աջակցության կենտրոնը եւ Վիրահայերի միության Թբիլիսիի համայնքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---