Այսօրվանից Orange-ը գերարագ ինտերնետի Հիմա 4 մոդեմն առաջարկում է իջեցված գներով

Այսօրվանից Orange-ը գերարագ ինտերնետի Հիմա 4 մոդեմն առաջարկում է իջեցված գներով

PanARMENIAN.Net - Շարժական գերարագ ինտերնետի զարգազման իր ռազմավարությանը համաձայն՝ այսօրվանից Orange-ը մինչև 42.2 Մբ/վ արագություն ապահովող Ինտերնետ Հիմա 4 մոդեմն առաջարկում է ձեռք բերել իջեցված գներով: Ինտերնետ Հիմա 11000 սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում Ինտերնետ Հիմա 4 մոդեմը կարելի է ձեռք բերել ընդամենը 1 դրամով, նախկին 9,000 դրամի փոխարեն, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Orange-ի ցանցն ապահովում է մինչև 42.2Մբ/վ արագություն Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում: Ցանցի մնացած ծածկույթում Orange-ը տեխնիկապես առաջարկում է մինչև 21.6 Մբ/վ արագություն:

Փոփոխվել է նաև Ինտերնետ Հիմա 4 մոդեմի գինն առանց բաժանորդագրության. այժմ այն արժե 50,000 դրամ, նախկին 59,000 դրամի փոխարեն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---