Մոլդովայի ՍԴ անդամ. Գրիգորիուի հայտարարությունը Մոլդովայի պաշտոնական կարծիքը չէ

Մոլդովայի ՍԴ անդամ. Գրիգորիուի հայտարարությունը Մոլդովայի պաշտոնական կարծիքը չէ

PanARMENIAN.Net - Մոլդովայի խորհրդարանը կքննարկի նախօրեին ՀՀ ԱԺ-ում Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարության հետ կապված միջադեպը և պարզաբանում կներկայացնի: Այս մասին այսօր Երևանում լրագրողներին ասաց Մոլդովայի սահմանադրական դատարանի անդամ Վիկտոր Պոպան, ով նույնպես մասնակցում էր ՀՀ ԱԺ-ում անցկացված համեվրոպական խորհրդաժողովին:

Նա նշեց, որ միջադեպը շատ տհաճ էր, որը վատ դրության մեջ է դրել իրենց երկրին: Նա Մոլդովայի խորհրդարանի անունից ներողություն խնդրեց դրա համար: «Ես չգիտեմ, թե ով է այդ կնոջը լիազորել»,- ասաց Մոլդովայի ՍԴ անդամն ու շեշտեց, որ դա չէր կարող լինել իրենց խորհրդարանի և կամ այլ կառույցի պաշտոնական կարծիքը, ու հավանաբար դա Աուրելիա Գրիգորիուի անձնական կարծիքն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նախօրեին «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովին Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն Հայաստանի խորհրդարանում Հայաստանին անվանել էր «ագրեսոր երկիր»։ «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը «սառեցված հակամարտությունների» տարածքում» թեմայով զեկույցի ժամանակ նա անդրադարձավ հայ-ադրբեջանական հակամարտությանը և հանդես էր եկել հակահայ ելույթով, որը ադրբեջանական ստահոտ քարոզչություն էր հիշեցնում: «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»,- հայտարարել էր նա ու հավելել,- «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է»։ Նրա հայատարարությանն արձագանքել էին ՀՀ ԱԺ փոխնախագահն ու Լիտվայի օմբուդսմենը: Հերմինե Նաղդալյանը հորդորել էր չօգտագործել խորհրդաժողովը և Հայաստանի խորհրդարանի ամբիոնը սուտ տեղեկատվություն տարածելու համար. «Անընդունելի է, որ որոշ փաստաբաններ այս դահլիճում պատվերներ են իրականացնում»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---