Վարդան Մինասյան. Հենրիխ Մխիթարյանն իր ոճով միանգամայն հարմար է «Բորուսիային»

Վարդան Մինասյան. Հենրիխ Մխիթարյանն իր ոճով միանգամայն հարմար է «Բորուսիային»

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիա»: Մարզիչը նշել է, որ դա մեծ առաջընթաց է ֆուտբոլիստի համար:

«Հասկանում եմ, որ «Շախտյորը» մեծ ակումբ է, սակայն բարդ է համեմատել Գերմանիայի ու Ուկրաինայի առաջնությունները: Ակնհայտ է, որ Գերմանիայում առաջնությունն ավելի ուժեղ է: Դա ոչ ոքի համար գաղտնիք չէ: Ինչ վերաբերում է թիմի ոճին, ապա, ես գտնում եմ, որ Մխիթարյանը միանգամայն հարմար է «Բորուսիային»: Նա կարող է այնտեղ լավ խաղալ: Բացի այդ, մեծ առավելություն է այստեղ նաև մարզիչը»,-Մինասյանի խոսքն է մեջբերում championat.com-ը:

Մինասյանը գտնում է, որ Յուրգեն Կլոպպը ժամանակակից լավագույն մասնագետներից է, և ով, որ խաղում է նրա ղեկավարությամբ, միշտ հնարավորություն է ստանում ավելի մեծ առաջընթացի հասնել: «Հիշենք միայն, թե քանի խաղացողների էր նա պատրաստել և վաճառել այլ ակումբների: Վստահ եմ, որ դա մեծ առավելություն է Հենրիխի համար: Մխիթարյանի մասին երկար կարելի է խոսել, բայց նրա գլխավոր առանձնահատկությունը պրոֆեսիոնալիզմն է: Նա միշտ որոշակի նպատակ է դնում իր առջև և հասնում է դրան: Նա շատ աշխատասեր է և որպես մարդ, և որպես ֆուտբոլիստ»,-ասել է Մինասյանը:

Մարզիչը նշել է, որ Մխիթարյանը միշտ հասնում է ուզածին: «Հենրիխի հատուկ որակները միշտ օգնում են նրան համապատասխանել ժամանակակից ֆուտբոլիստի կերպարին: Նա և արագություն ունի, և դրիբլինգ, և ֆիզիկական տվյալներ, և խաղային մտածողություն»,-ասել է Մինասյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---