Հալեպի բնակիչները հացի, ուտելիքի և վառելիքի կարիք ունեն

Հալեպի բնակիչները հացի, ուտելիքի և վառելիքի կարիք ունեն

PanARMENIAN.Net - Արդեն մի քանի օր հայաշատ Հալեպը շրջափակման մեջ է, ինչի հետևանքով քաղաքում մնացած բնակչությունը հացի, ուտելիքի և վառելիքի սուր կարիքի մեջ է: Հացի փռերի դիմաց հսկայական հերթեր են: Հացը նաև զգալի թանկացել է, հաղորդում է lradou.com-ը:

Սիրիական հակամարտության այս փուլում կառավարական զորքերը փորձում են Հալեպն ազատագրել ընդդիմադիրներից: Գրեթե ամեն օր թեժ մարտեր են ընթանում, պայթյուններ ու հրթիռակոծություններ են լինում, որոնց ժամանակ տուժում է նաև խաղաղ բնակչությունը, նաև հայերը: Վերջին հրթիռակոծությունից օրեր առաջ 3 հայ էր վիրավորվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---