Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարը առաջարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հանդիպել Ժնեւում

PanARMENIAN.Net - Շվեյցարիան պատրաստ է կազմակերպել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը: Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարար Միշլեն Կալմի-Ռեյը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո: «Շվեյցարիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, հավանություն է տալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միջազգային նորմերի եւ սկզբունքների հիման վրա»,-հայտարարել է նա: «Մենք պատրաստ ենք պայմաններ ստեղծել Ժնեւում հակամարտող կողմերի նախագահների հանդիպման համար»,-ասել է Միշլեն Կալմի-Ռեյը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---