Քամբեքը` ԵՄ ինտեգրման և ԼՂ հիմնախնդրի մասին. Մեդալն ունի 2 կողմ

Քամբեքը` ԵՄ ինտեգրման և ԼՂ հիմնախնդրի մասին. Մեդալն ունի 2 կողմ

PanARMENIAN.Net - Մինսկի խմբի բանակցություններն առանձնապես առաջ չեն շարժվում, որովհետև Ադրբեջանի նախագահ Ալիևը կարծում է, որ կարող է տնտեսական և ռազմական առումով գերազանցել Հայաստանին: Այսօր ԼՂ հակամարտությանը նվիրված քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը:Այս համատեքստում նա անդրադարձավ Հայաստանի հետ ԵՄ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերին և նշեց, որ դրանք շատ ավելի մեծ աշխարհագրական-ռազմավարական կարևորություն ունեն Հայաստանի համար, քան հրապարակայնորեն քննարկվում է: «Դա կարծես Հայաստանի գոյատևման հարցն է Ադրբեջանի հետտնտեսական մրցավազքում: Ալիևը շարունակ կրկնում է, որ ցանկանում է Հայաստանը տեսնել թույլ, մեկուսացված, կաշառակերության զոհ դարձած, անարդյունավետ պետություն՝ մեծաքանակարտագաղթով և առանց տնտեսական զարգացման հեռանկարի: Ասոցացման համաձայնագիրն ուղղված է հենց այս խնդիրների լուծմանը, թեև դա ԵՄ միջամտություն չէ հիմնախնդրին, քանի որ առաջարկվել է Արևելյան գործընկերության բոլոր երկրներին», - ասաց նա:

Նա նկատեց, որ Հայաստանը չունի ո´չ նավթ, ո´չ էլ գազ, հետևաբար տնտեսական աճն ամբողջությամբ կախված է ներքին շուկայի կառուցվածքների արդյունավետությունից: «Կանգնած լինելով գոյատևման կամ քայքայման ընտրության առջև՝ հայերը, հուսով եմ, կմիավորեն իրենց ուժերը՝ իրականացնելու այս բարեփոխումները, խթանելու տնտեսական աճը և նոր աշխատատեղերը, ստեղծելու համար նոր ուավելի հզոր Հայաստան՝ չափազանց ուժեղ որևէ թշնամի հարևանի կողմից ճնշվելու համար: Զարմանալիորեն սա բխում է նաև այն հայաստանցիների անմիջական շահերից, ովքեր այսօր դեռքննադատում կամ վախենում են ԽՀԱԱԳ-ի վավերացումից: ԵՄ-ում այսպիսի քննադատություններ լսվում են այն մարդկանց կողմից, ովքեր զբաղվում են Ադրբեջանի քարոզչությամբ», - շեշտեց Քամբեքը:

Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպության գլխավոր քարտուղարն անդրադարձավ նաև այն հարցին, թե որքանով կարող է գործընթացն անդրադառնալ ԼՂ վրա և ընդգծեց, որ մեդալն ունի 2 կողմ: Նա նշեց, որ ԵՄ-ն չի ցանկանում միջամտել որևէ կոնֆլիկտի և այս ճանապարհը լավ բանալի է ԼՂ և ՀՀ համար Ադրբեջանի առաջադրած մրցավազքին դիմակայելու առումով:

Մայքլ Քամբեքը, խոսելով նաև ԼՂ խնդրի կարգավորման մասին, նաև նշեց, որ անհրաժեշտ է քաղաքական կամք դրսևորել, քանի որ այս հարցում շահերի որևէ համընկնում չկա: Ընդհակառակը, դրանք միայն բախվում են: Նա ընդգծեց, որ այս պահին չի կարելի ակնկալել Մինսկի խմբի կողմից որևէ սկզբունքների ձևավորում, որոնք իսկապես կկարողանան հասցնել խնդրի լուծմանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---