Microsoft-ը հերքել է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ համագործակցության մասին տեղեկությունները

Microsoft-ը հերքել է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ համագործակցության մասին տեղեկությունները

PanARMENIAN.Net - Microsoft-ը հերքել է բրիտանական «Գարդիան» թերթում հարապարակված տեղեկությունները, թե ընկերությունն ակտիվ համագործակցում է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ` Ազգային անվտանգության գործակալության աշխատակիցներին օգնելով շրջանցել իր ծածկագրերի կոդերը և ուղիղ մուտքի հնարավորություն տալով դեպի տարբեր ծրագրեր` ներառյալ Skype и Outlook: Այս մասին լրատվամիջոցներին հայտարարել էր Էդուարդ Սնոուդենը:

«Մենք հստակ սկզբունքներ ունենք, որոնցով առաջնորդվում ենք իշխանությունների կողմից մեր օգտատերերի մասին տեղեկությունների պահանջի դեպքում: Մենք նման տեղեկություններ ենք տրամադրում միայն դատական որոշումների դեպքում, ընդ որում, նախ մեր մասնագետները ստուգում են դատավճիռների համապատասխանությունը բոլոր իրավական նորմերին և պահանջներին, հետո միայն մենք ընդունում ենք որոշում իրավապահ մարմիններին նման տեղեկությունների դրամադրման կամ մերժման վերաբերյալ»,- ИТАР-ТАСС-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը:

Հունիսի 15-ին, Microsoft-ը հրապարակել էր ԱՄՆ հատուկ խառայությունների հարցումների մասին տեղեկությունները: 2012 թվականի երկրորդ կեսին ընկերությունը ստացել էր 6-7 հազար նման հարցումներ` 31-32 հազար օգտատերերի վերաբերյալ:

«Մենք հատուկ հրապարակել էինք հատուկ ծառայությունների կողմից ստացված և չբավարարված նման հարցումների քանակի մասին տեղեկություն, որպեսզի հասկանալի լիներ, որ Microsoft-ը կառավարական գործակալություններին չի տրամադրում մուտքի հնարավորություն դեպի SkyDrive, Outlook, Skype և այլ ծառայություններ»,- ընդգծել է ընկերության ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---