Ծաղրանկարների պատերազմ. Ադրբեջանում այրել են ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Դանիայի դրոշները

PanARMENIAN.Net - Երեկ Ադրբեջանի Նարդարան շրջանում բողոքի ցույց է կայացել եվրոպական մամուլում լույս տեսած Մոհամեդ մարգարեի ծաղրանկարների եւ մահմեդականների ուխտագնացության ամենասուրբ վայրերից մեկի` Իրաքի Սամիր քաղաքում գտնվող «Իմամ Հասար Ասքերի» մզկիթի ահաբեկչական գործողության դեմ: Իմամ Հուսեյնի հրապարակում մոտ 100-150 նարդարանցի էր հավաքվել, որոնք դատապարտում էին այդ իրադարձությունները: Վերջում այրվել են ԱՄՆ-ի, Ասրայելի եւ Դանիայի դրոշները, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---