Թբիլիսիում կայացել են հայ-վրացական խորհրդակցություններ եվրաինտեգրման հարցով

PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին Թբիլիսիում, վրացական կողմի նախաձեռնությամբ, կայացել են հայ-վրացական խորհրդակցություններ ՀՀ Արտաքին գործոց նախարարության Եվրոպայի երկրների եւ Վրաստանի Արտաքին գործոց նախարարության եվրաինտեգրման հարցերով վարչությունների մակարդակի վրա, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հաշվի առնելով Հարավային Կովկասի կարեւորությունը Եվրոպական հարեանության քաղաքականության մեջ` կողմերը մտքեր են փոխանակել Գործողությունների ծրագրերի մշակման գործընթացի վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվեցին երկստեք համագործակցության հնարավորությունները եւ նոր նախաձեեռնությունների ճանապարհով տարածաշրջանային համագործակցության հեռանկարները: Խորհրդակցությունները գնահատելով դրական` կողմերը պայմանավորվեցին շարունակել երկկողմանի կապերը եվրաինտեգրման հարցով:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---