Տիգրան Թորոսյան. Ադրբեջանական կողմն, ինչպես միշտ, միտումնավոր կերպով խեղաթյուրում է փաստերը

PanARMENIAN.Net - ԵԽ անդամ ոչ մի պատգամավոր կամ այդ կազմակերպության անդամ երկրի ներկայացուցիչ չի կարող հայտարարություններ անել ԵԽԽՎ անունից: Մինչդեռ հենց դա է անում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, ԵԽԽՎ-ն ինքն է որոշում ուր գործուղել իր առաքելությունները եւ ցանկացած երկրի կարծիք պարտադիր չէ նրա համար: Հայկական պատվիրակության ղեկավարը գտնում է, որ ադրբեջանական կողմն, ինչպես միշտ, միտումնավոր կերպով խեղաթյուրում է փաստերը` մեկնաբանելով իր համար շահավետ տեսանկյունից:



Նշենք, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական ղեկավարության ղեկավար Ս.Սեիդովը հերքել էր Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին անդամ Շավարշ Քոչարյանի այն հայտարարությունը, թե 2006 թվականի գարնանը Նախիջեւան կայցելի ԵԽԽՎ պատվիրակությունը` Հին Ջուղայում հայկական խաչքարերի ոչնչացման փաստը ուսումնասիրելու համար:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---