Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը Փոթիի մրցաշարի առաջատարներից մեկն է

Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը Փոթիի մրցաշարի առաջատարներից մեկն է

PanARMENIAN.Net - Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվող Նանա Ալեքսանդրիայի գավաթում գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը վեց տուրից հետո վաստակել է 5 միավոր և գրոսմայստերներ Լևան Պանցուլայայի և Լուկա Պաիճաձեի (Վրաստան) հետ գլխավորում է աղյուսակը:

Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանն ունի 4,5 միավոր:

Իսկ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանն ունի 4 միավոր:

Աղյուսակը 6 միավորով գլխավորում է գրոսմայստեր Սիմեն Ագդեստեյնը (Նորվեգիա):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---