ՀՀ ներգրավումը Հարեւանության քաղաքականության մեջ ցույց է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ԵՄ պատրաստակամությունը 3 մարտի 2006 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը գտնում է, որ «Եվրոպային մոտենալու համար Հայաստանը պետք է ջանքեր գործադրի ժողովրդավարական ինստիտուտների, օրենքների գերակայության, մարդու իրավունքների հարգանքի եւ ազատությունների ամրապնդման ուղղությամբ»,- ասվում է ԵՄ հայտարարությամ նեջ, որ հնչել է մարտի 2-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի ելույթից հետո: Փաստաթղթում նշվում է. «Եվրամիությունը բավարարությամբ է արձանագրում քաղաքական բարեփոխումների ուղղությամբ արվող Հայաստանի կառավարության քայլերը, որոնցից են Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, հանրահավաքների եւ ցույցերի անցկացման մասին օրենքի փոփոխությունը: Մենք Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում ակտիվորեն ներգրավվել եւ համագործակցել բարեփոխումներին եւ ԵՄ, ԵԱՀԿ եւ ԵԽ հանաձնաժողովների լիիրավ աջակցության գործընթացին»: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հայաստանի խորհրդարանի կողմից ընտրված նոր օմբուդսմենը, պետք է գործի որպես «ամբողջությամբ անկախ եւ չեզոք ինստիտուտ»:Հայաստանի ներգրավումը Եվրոպայի նոր հարեւանության քաղաքականության մեջ ցույց է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ԵՄ պատրաստակամությունը` ժողովրդավարության արժեքների, մարդու իրավունքների հարգանքի, օրենքի եւ շուկայական տնտեսության գերակայության, ինչպես նաեւ հակամարտությունների խաղաղ կարգավորման հիմքի վրա: Մենք ողջունում ենք Հարավայն Կովկասի երեք երկրների հետ սկսված խորհրդակցությունները` Գործողությունների ծրագրի շուրջ: Մենք հաճույքով նշում ենք, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս այդ բանակցություններին»,- նշվում է ԵՄ հայտարարության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ նախաձեռնել էր նրա իմպիչմենտի գործընթաց Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Բագրատ սրաբազան․ Մայիսի 26–ի հանրահավաքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ՝ այս իշխանությունը պետք է գնա Նա հավելել է, որ մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու են |