Ադրբեջանին քաղաքական համարձակություն է պետք Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար 3 մարտի 2006 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հեռանկարները «մշուշոտ են»: Այդ մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը: Նրա խոսքերով, ի վերջո ցանկացած ռազմական հակամարտություն լուծվում է կողմերից մեկի հաշտեցմամբ կամ կապիտուլացիայով: «Պատերազմի դեպքում Ադրբեջանը կամ կապիտուլացիայի կենթարկվի, կամ հաշտեցման մասին պայմանագրով կճանաչի ԼՂՀ անկախությունը, քանի որ մենք պաշտպանում ենք մեր Հայրենիքը եւ ոչ ոք չի կարող մեզ ահաբեկել»,-ընդգծել է նա: Միեւնույն ժամանակ Լ.Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը ԼՂՀ անկախությունը ճանաչելու հնարավորության մասին պատասխան է ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարություններին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել ռազմական բյուջեի աճի մասին հայտարարություններով: «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման համար անհրաժեշտ է, որ հայ ժողովուրդը միավորվի»,-ընդգծել է Լ.Մկրտչյանը: Լ.Մկրտչյանը նշել է նաեւ, որ Ադրբեջանին քաղաքական համարձակություն է հարկավոր, ճանաչե;ու համար Ղարաբաղի անկախությունը: Ըստ նրա, եթե դա տեղի ունենա, կբացառվի հակամարտության վերսկսման հավանականությունը: «Անհրաժեշտ է տարածաշրջանում պահպահել խաղաղությունը եւ ստեղծել դրական հիմք նրա զարգացման համար: Ղարաբաղյան հակամարտջությանվերսկսման դեպքում պատերազմը կցնցի ողջ տարածաշրջանը եւ կկասեցնի նրա զարգացումը: Հենց այդ պատճառով անհրաժեշտ է աջակցել բանակցային գործընթացին»,-ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |