Մեքսիկայի նախագահը վիրահատվելու է

Մեքսիկայի նախագահը վիրահատվելու է

PanARMENIAN.Net - Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նետոն հաջորդ շաբաթ վիրահատվելու է, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ նախագահի մամլո ծառայության վրա հղումով: Վիրահատությունը տեղի կունենա հուլիսի 31-ին և կտևի մոտ 1,5 ժամ, որին կհաջորդի 4-օրյա վերականգնողական հանգիստը: Մանրամասներ նրա առողջական վիճակի մասին չեն հայտնվում: Էնրիկե Պենյա Նետոն ստանձնեց Մեքսիկայի նախագահի պաշտոնը 2012թ. դեկտեմբերի 1-ին: Նա փոխարինեց այդ պաշտոնում Ֆելիպե Կալդերոնին, որը պարտություն կրեց ընտրություններում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---