Կարեն Կարապետյանը նշանակվել է «ԱրմենՏել»-ի ֆինանսական տնօրեն

Կարեն Կարապետյանը նշանակվել է «ԱրմենՏել»-ի ֆինանսական տնօրեն

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Կարեն Կարապետյանին «ԱրմենՏել»-ի ֆինանսական տնօրենի պաշտոնում նշանակելու մասին:

Կարեն Կարապետյանը ստանձնել է իր պաշտոնեական պարտականությունները 2013թ-ի հուլիսի 22-ին: Այս պաշտոնում նա փոխարինել է Կարեն Շախնազարյանին, ով գլխավորում էր «ԱրմենՏել» ընկերության ֆինանսական տնօրինությունը վերջին վեց տարիների ընթացքում: 007թ-ի ապրիլից մինչեւ 2011թ-ի սեպտեմբերը Կարեն Կարապետյանը զբաղեցրել է «ԱրմենՏել» ընկերության Ներքին աուդիտի եւ ռիսկերի կառավարման ծառայության ղեկավարի պաշտոնը: Այնուհետեւ, նա շարունակել է իր աշխատանքային գործունեությունն Ուզբեկստանի Unitel ընկերությունում (ապրանքանիշը Beeline), որտեղ վերջին 2 տարվա ընթացքում զբաղեցրել է Ֆինանսական տնօրենի պաշտոնը: Ուզբեկստանում Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ հաջողությամբ իրականացվել են մի շարք նախագծեր, որոնց թվում են ընկերության ռազմավարական ծրագրերի ձեւավորումը եւ «ՎիմպելԿոմ» ընկերությունների ողջ խմբի համար մի շարք նախաձեռնությունների մեկնարկը:

Մեկնաբանելով նշանակումը` «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց. «Ողջունում եմ Կարենին նոր պաշտոնում եւ մաղթում նրան եւ ողջ ֆինանսական տնօրինության թիմին բազմաթիվ հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ: Կարենը վերադառնում է «ԱրմենՏել» ընկերություն նոր փորձով եւ գիտելիքներով, եւ ես ուրախ եմ, որ մեր ընկերության ֆինանսական գործառույթը կգլխավորի փորձառու ղեկավար, ով լավ ծանոթ է հայաստանյան շուկային եւ բիզնեսին»:

Կարեն Կարապետյանը բարձրագույն կրթություն է ստացել միջազգային տնտեսագիտության ոլորտում, ինչպես նաեւ ուսում է ստացել Տաֆտսի Համալսարանի Ֆլետչերի դպրոցում տնտեսագիտության եւ ֆինանսների հատուկ ծրագրերով եւ Վիենայի Միացյալ Ինստիտուտում: Նախքան «ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբ գալը Կարեն Կարապետյանն աշխատել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում, որպես ներքին աուդիտոր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---