Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Մարինգա- օփենում գրավել է 2-րդ տեղը

Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Մարինգա- օփենում գրավել է 2-րդ տեղը

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Մարինգա քաղաքում ավարտված օփենում 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և 233 մասնակիցների մեջ նվաճել երկրորդ մրցանակը:

ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բրուտյանի արդյունքն է 5,5 միավոր: 7, 5 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Սանդրո Մարեկոն (Արգենտինա):

Իսկ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում սկսված օփենում երեք տուրից հետո վաստակել է 3 միավոր: Նա մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը, տեղեկացնում է armchess.am:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---