Հայաստանում ԱՄՆ դեսպանին ետ են կանչել, պատճառը Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունն է

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը ետ է կանչվել Վաշինգտոն, հայտնում է "The California Courier" թերթը: Ջոն Էվանսը այդ մասին արդեն հայտնել է Հայաստանի իշխանություններին: Ամերիկյան դեսպանին ետ կանչելու պատճառ է հանդիսանում նրա հայտարարությունը Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ըստ աղբյուրի, ԱՄՆ Սենատը արդեն հաստատաել է Հայաստանում նոր դեսպանի թեկնածությունը. այդ պաշտոնը կստանձնի Տաջիկստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Ռիչարդ Հոուգլենդը: Հիշեցնենք, որ 2005 թվականի փետրվարի 19-ին Ջոն Էվանսը Սան Ֆրանցիկոյի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսել է Հալոց ցեղասպանության ճանաչման կարեւորության մասին: «Այսօր ես դա կանվանեմ Հայոց ցեղասպանությունը»,- հայտարարել է Էվանսը: Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները եւ պաշտոնյաները խուսափում են անցյալ դարասկզբին Թուրքիայում կատարված ողբերգությունը անվանել ցեղասպանություն` օգտագործելով տարբեր նկարագրողական արտահայտություններ եւ տերմիններ: «Ոչ մի ամերիկացի պաշտոնյա երբեք չի հերքել այդ փաստը, ես գտնում եմ, որ բառախաղը ամերիկացիների համար տվյալ դեպքում սազական չէ»,- հայտարարել է Էվանսը: «Ես հավատում եմ, որ ամեն բան իր անուններով կարելի է անվանել, սակայն ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունը դեռեւս չի փոխվել, քանի որ Թուրքիայի հետ գոյություն ունեն ավանադկան կապեր ՆԱՏՕ-ի շրջանակներում, հատկապես ռազմական բնագավառում»: «Հայոց ցեղասպանությունը եղել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»,- հայտարարել է Էվանսը, միեւնույն ժամանակ նշելով, որ աշխարհը այն ժամանակ պատրաստ չէր համապատասխան ռեակցիա տալ: «Ես ձեզ հավատացնում եմ, որ մենք պատրաստավում ենք լավ աշխատել այդ խնդրի շուրջ»:



Հետագայում, ինչպես հայտնում է Ռեգնում լրատվական գործակալությունը, 2005թվականի փետրվարի 28-ին ելույթ ունենալով Հայաստանում Ամերիկայի դեսպանատանը, Ջոն Էվանսը ցանկացավ ճշտում մտցնել փետրվարի 19-ի իր հայտարարության մեջ: «Ես ցանկանում եմ բացատրել ԱՄՆ քաղաքականությունը: ԱՄՆ հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ իմ կողմից արված հայտարարությունները` Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայերի ողբերգության եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճի վերաբերյալ, կարող են թյուրիմացությունների առիթ դառնալ»: Չնայած նրան, որ ԱՄՆ-ը վերաբերմունքը հայկական ողբերգության վերաբերյալ չի փոխվել, ես օգտագործել եմ «ցեղասպանություն» բառը, որը ներկայացնում է իմ անձնական կարծիքը եւ ոչ թե քաղաքական գործիչի: Դա, այնուամենայնիվ, տեղին չէր»,- հայտարարել է դեսպանը:

Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում PanARMENIAN.Net ի թղթակցին ոչ մի կերպ տվյալ տեղեկությունը չեն մեկնաբանել:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---