Հայ-թուրքական սահմանը հատած հովիվը կրակ էր բացել ռուս սահմանապահների վրա

Հայ-թուրքական սահմանը հատած հովիվը կրակ էր բացել ռուս սահմանապահների վրա

PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմապահ վարչությունը քննում է չորեքշաբթի հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած միջադեպը: Այդ մասին այսօր հայտնել է վարչության մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը, գրում է ИТАР-ТАСС-ը:

Ըստ նախնական տվյալների, 35-ամյա թուրք հովիվ Մուսթաֆա Ուլքերը խախտել է Հայաստանի հետ սահմանը: Նա կրակ է բացել սահմանը հսկող ռուս սահմանապահների ուղղությամբ, ինչից հետո փորձել է սահմանից ավելի հեռու անցնել: Ռուս սահմանապահները հակադարձ կրակ են բացել, ինչի արդյունքում օրինախախտը վիրավորվել է: Anadolu գործակալությունն իր հերթին նշում է, որ Մուսթաֆա Ուլքերը հատել է Հայաստանի հետ սահմանը, քանի որ գնում էր հոտի հետևից, ինչի արդյունքում մահացու վիրավորվել է:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին ՀՀ պետական սահմանը հսկող Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերը կրակ էին արձակել սահմանը խախտած հովիվի վրա, ով ստացված վնասվածքներից մահացել էր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---