Վրաստանում հարձակում է կատարվել մի խումբ հայերի վրա. կան սպանվածներ եւ վիրավորներ

PanARMENIAN.Net - Մարտի 9-ին, մոտավորապես երեկոյան ժամը վեցին Ծալկա քաղաքում (Վրաստանի Քվեմո-Կարտլի մարզի Ծալկինի շրջկենտրոնը) զինված հարձակում է կատարվել հայ երիտասարդների խմբի վրա: Հարձակումը կատարվել է քաղաքի կենտրոնում, երբ տղաները պատրաստվում էին մեկնել տուն ռեստորանում ընթրելուց հետո: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ին հայտնել են Վրաստանի համագործակցության հայկական կենտրոնում: Մեքենաներ նստող մարդկանց վրա հանկարծակի հարձակվել են, դուրս են հանել եւ սկսել են սպանել: Ականատեսների, ինչպես նաեւ տուժածներից մեկի խոսքերով, հարձակվողները թվով մոտ 15 հոգի էին, եւ նրանցից շատերը սառը զենքերով էին: Դանակարություններից ստացված վերքերի հետեւանքով 23-ամյա Գեւորգ Գեւորգյանը տեղում մահացել է, Վ. Սահակայնը(25) ոտքի վնասվածք էր ստացել, իսկ Կ. Բալոյանը(25) ծանր վիճակում 7 ժամ հետո հասցվել է Թբիլիսիի քաղաքային առաջին հիվանդանոց: Հարձակումից հետո հանցագործները փախել են: Սպանված Գեւորգը թողել է երիտասարդ այրի: Ձախ ոտքից վիրավորված Բալոյանը ստիպված է եղել ավտոմեքենայով 4 ժամ քանդված ճանապարհներով գնալ մայրաքաղաք: Չնայած խոր վերքին, բազմաթիվ վնասվածքներին եւ արյան մեծ կորստին, վրա վիճակը ստաբիլ է:



Տուժածները չգիտեն, իրենց կարծիքով, սվանցի կամ աջարացի գաղթականների խմբի հարձակման պատճառը: Բոլոր տուժածները հանդիսանում են համագյուղացիներ` Ծալայի շրջանի Դուշչի գյուղից: Ականատեսների խոսքերով, միջադեպից քիչ անց հայկական գյուղերից Ծալկա տանող բոլոր ճանապարհները փակվել են հատուկ նշանակության ջոկատների կողմից: Մյուս ճանապարհները, այդ թվում եւ դեպի մայրաքաղաք տանողը, բաց են երթեւեկության համար: Ծալկայի շրջանում միշտ կոնֆլիկտներ են լինում հայկական եւ հունական համայնքների եւ վրացիների միջեւ, որ այնտեղ են տեղափոխվել Աջարիայի եւ Սվանետիի բարձրադիր շրջաններից: Վերջիններս բնակություն են հաստատել տարածաշրջանում բնապահպանական աղետից հետո, որի արդյունքում ոչնչացել էին նրանց տները: Ավելի քան 2000 վրացական ընտանիքներ բնակեցրեցին գաղթած կամ էլ ժամանակավորապես մեկնած հույների դատարկ տներում 80-90-ական թվերին: Գաղթականության պատճառով անօրինական ներխուժումը ուրիշի սեփականության տարածքները, ինչպես նաեւ հանցագործության կտրուկ աճը հանգեցնում է բնիկների դժգոհությանը:



Ցալկայում մի քանի տարի առաջ այդպիսի միջադեպերի հետեւանքով արդեն զոհեր եղել էին, սպանվել էին վրացի եւ հույն: Իսկ ամենամեծ ընդհարումը, որում ներգրավված էին Ծալկան եւ մերձակա գյուղերը, տեղի ունեցավ 2005 թվականի մայիսի 9-ին հայերի եւ վրացիների միջեւ, որի ընթացքում ավելի քան 30 հոգի տարբեր կարգի վնասվածքներ էին ստացել: Անցյալ տարվա մի քանի տասնյակի հասնող միջադեպերի հետեւանքով, տարածաշրջան ժամանակորապես ներքին զորքերի ստորաբաժանումներ են բերվել: Վերջիններիս արդյունավետությունը` այսօր շարունակվող դեպքերի ֆոնի վրա, կասկածի տակ է դրվում տեղական բնակչության կողմից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---