«Էրգենեկոն»-ի գործով դատավճիռը հրապարակվեց. Արդարացվածները 21-ն են

«Էրգենեկոն»-ի գործով դատավճիռը հրապարակվեց. Արդարացվածները 21-ն են

PanARMENIAN.Net - Թուրքական դատարանն այսօր արդարացրել է «Էրգենեկոն» ընդհատակյա ազգայնական կազմակերպության գործով 21 մեղադրյալներին: Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, ամբաստանյալներից ամենաերկարատև պատիժն ստացել է Աշխատավորական կուսակցության նախկին ղեկավարը՝ Դոգու Պերինչեկան:

Դատարանը նրան 117 տարվա ազատազրկման է դատապարտել: Եվս մի քանի տասնյակ ամբաստանյալներ դատապարտվել են 2-ից մինչև 47 տարվա ազատազրկման: Այս գործով ամենահայտնի ամբաստանյալներից մեկի՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Իլքեր Բաշբուգի դատավճռի մասին առայժմ ոչինչ չի հարդվում:

Հիշեցնենք, որ «Էրգենեկոնի» գործը սկսվեց զինվորականների ու ընդդիմադիր պաշտոնյաների ձերբակալություններից 2008թ. ամռանը: Ձերբակալվածները մեղադրվում էին Էրդողանի կառավարությունը տապալելու փորձի համար: Իշխանությունները կարծում են, որ «Էրգենեկոնի» հայացքները տարածվում էին ԶԼՄ-ների միջոցով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---