ԱՄՆ. Մարդկանց մահը վկայում է, որ ղարաբաղայան հակամարտությունը սառեցված չէ

PanARMENIAN.Net - Վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ-ը ակտիվորեն մասնակցում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Րինո Հարնիշը: Նա նշել է, որ մարդկանց մահը ռազմաճակատում վկայում է, որ «ղարաբաղայան հակամարտությունը սառեցված չէ»:



Ր. Հարնիշը եւս մեկ անգամ հայտարարեց այն մասին, որ այս Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով: Նա ափսոսանքով նշեց Ռամբուեյի բանակցությունների անհետեւանք արդյունքը եւ ընդգծեց Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ու ժողովուրդների միջեւ կանոնավոր բանակցությունների անցկացման անհրաժեշտությունը. «Երկու երկրների արտգործոցնախարարները եւ համանախագահները պետք է ակտիվացնեն ղարաբաղյան հարցի կարգավորմանը ուղղված ջանքերը»: Ր. Հարնիշը ավելացրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը մարտի 13-ին կայցելի Ադրբեջան եւ խորհրդակցություններ կանցկացնի հակամարտության կարգավորման բանակցությունների շարունակման նպատակով, հայտնում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---