ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր ծառայությունը գիշերային ժամերին անվճար շփվելու հնարավորություն է ընձեռում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր ծառայությունը գիշերային ժամերին անվճար շփվելու հնարավորություն է ընձեռում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը ներկայացնում է նոր՝ «Գիշերային զրույցներ» ծառայությունը, որը հնարավորություն է ընձեռում գիշերային ժամերին շփվելու անվճար: Համաձայն ընկերության տարածած հաղորդագրության` ակտիվացնելով «Գիշերային զրույցներ» ծառայությունը՝ «ԵՍ», «18+», «Բարբառ» և «Ալո մենք» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները հնարավորություն ունեն 1 շաբաթ շարունակ 01:00-ից 07:00-ը ֆիքսված գումարի դիմաց կատարել ներցանցային զանգեր՝ չմտահոգվելով հաղորդակցման ծախսերի մասին:

Ծառայության ակտիվացման արժեքն է 100 դրամ՝ մեկ շաբաթվա համար: Գործողության ժամկետը լրանալու պահին ծառայությունը ապաակտիվացված չլինելու դեպքում այն ավտոմատ կերկարացվի ևս մեկ շաբաթով և կգանձվի ակտիվացման արժեքը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---