Դավիթ Նալբանդյանը վիրահատությունից հետո վերադարձել է կորտ

Դավիթ Նալբանդյանը վիրահատությունից հետո վերադարձել է կորտ

PanARMENIAN.Net - Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը վիրահատությունից հետո վերադարձել է կորտ և մարզում անցկացրել:

Նա խոստովանել է, որ իրեն հիանալի է զգում: «Երբ հարվածում եմ գնդակին, ուսի հատվածում ցավ եմ զգում: Սակայն ամեն դեպքում ուրախ եմ, որ կրկին մարզվում եմ»,- ասել է Նալբանդյանը:

Թենիսիստի խոսքով, նա դանդաղ քայլերով կփորձի լավ մարզավիճակ ձեռք բերել:

Այս տարվա մայիսին Նալբանդյանը ազդրի և ուսի վիրահատության է ենթարկվել, որը տևել է 6 ժամ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---