Amnesty International. Ադրբեջանում նախագահական ընտրությունները մեկնարկում են 14 քաղբանտարկյալների առկայությամբ

Amnesty International. Ադրբեջանում նախագահական ընտրությունները մեկնարկում են 14 քաղբանտարկյալների առկայությամբ

PanARMENIAN.Net - Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի վերաբերյալ հերթական հայտարարությունն է ներկայացրել, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ նախագահական ընտրությունները երկրում մեկնարկում են առնվազն 14 քաղբանտարկյալի առկայության պարագայում։ Կազմակերպությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր թեկնածուներին, լրագրողներին և իրավապաշտպաններին։

Կազմակերպությունը նաև մատնանշում է երկրում մարդու իրավունքներին առնչվող հարցերում իրավիճակի վատթարացումը։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ իշխանությունները վերջին շրջանում հատուկ ուշադրություն են դարձնում երիտասարդ ակտիվիստներին, որոնք սոցիալական ցանցերում կոչ են անում ապահովել խոսքի ազատությունն ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---