ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Երեկ Եվրոպայի խորհրդը ընդունել է Հայաստանի կողմից Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի կատարման մասին բանաձեւը: ՀՀ ԱԳՆ մամլո-ծառայության հաղորդագրության համաձայն, փաստաթղթում նշվում է, որ ներկայումս Հայաստանում ձեւավորվել է միջմշակութային համաձայնության եւ հարգանքի մթնոլորտ, եւ ակնհայտ է Հայաստանի իշխանությունների ձգտումը կատարել Կոնվենցիայի դրույթները: Միաժամանակ բանաձեւում ասվում է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ազգային փոքրամասնությունների նկատմամբ որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---