ՖԻՖԱ փոխնախագահը գտնում է, որ ճիշտ կլինի ԱԱ-2022-ը ձմեռն անցկացնել

ՖԻՖԱ փոխնախագահը գտնում է, որ ճիշտ կլինի ԱԱ-2022-ը ձմեռն անցկացնել

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ փոխնախագահ Ջիմ Բոյլը հայտարարել է, որ ճիշտ կլինի Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ը ձմեռն անցկացնել՝ այդ երկրում ամառային ջերմաստիճանների ծայրահեղ բարձր լինելու պատճառով:

«Գիտեմ, որ նրանք մտադիր են օդորակիչներ տեղադրել բոլոր մարզադաշտերում, սակայն ինչպ՞ես պետք է օդափոխեն ամբողջ երկիրը: Հազարավոր մարդիկ են մտադիր այցելել աշխարհի առաջնության խաղերը, բայց ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է խնդրել մարդկանց ֆուտբոլից հաճույք ստանալ նման բարձր ջերմաստիճանի պայմաններում: Կարծում եմ, խնդրի լուծում կարող է լինել առաջնության անցկացումը ձմռանը, թեև գիտեմ, որ անգլիական լիգան, և մյուսները դեմ են դրան: Բայց պետք է հասկանալ, որ ձմռանը Քաթարում իրենց լավ կզգան բոլորը՝ և խաղացողները, և երկրպագուները»,-Բոյսի խոսքն է մեջբերում championat.com-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---