Վ. Օսկանյան. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ 2006 թվականին բացառվում է

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ 2006 թվականին անհնարին է: Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` պատասխանելով «Ազգ» թերթի ընթերցողների հարցերին: Նրա խոսքերով, Ադրբեջանը պարզապես պատրաստ չէ ռիսկի դիմել: Այսօր Ադրբեջանը նույնիսկ քաղաքական տեսանկյունից ռիսկ չի անում անհրաժեշտ փոխզիջման գնալ: «Եւ դա այն դեպքում, երբ դրա դիմաց նա ունի բավական լուրջ սպասումներ: Նրանք ունեն պատերազմի փորձ: Նրանք երկու անգամ փորձել են եւ գիտեն դրա դառը հետեւանքների մասին: Այնպես որ 2006 թվականին պատերազմը բացառվում է: Իսկ ընդհանրապես. առաջին հերթին, հենց Ադրբեջանի համար շատ դժվար կլիներ այդպիսի որոշում ընդունել, երկրորդ հերթին, միջազգային հանրությունը թույլ չի տա այդպիսի քայլի դիմել»,- նշել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: ԻՆչ վերաբերում է հայ-ադրբեջանկան սահմանի լարվածությանը, Վ. Օսկանյանը հայտարարել է. «Դա նորություն չէ: Այդպիսի բան չափազանց հաճախ է լինում, եւ կապել դա քաղաքական գործընթացների հետ ես չեմ ուզում: Ամեն դեպքում պետք է սպասել եւ տեսնել` ինչպիսին կլինի շարունակությունը»:



Պատասխանելով այն հարցին` ինչու ՀՀ ԱԳՆ չի ձգտում հասնել միջազգային հանրության կողմից 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված հանրաքվեի օրինականության եւ նրա արդյունքների ճանաչմանը, ՀՀ ԱԳ նախարարը նշեց: «Այսօր օրակարգում է ԼՂՀ ինքնորոշումը: Դա լավ տեղաշարժ է եւ մենք գտնվում ենք բավականին լավ վիճակում` դիվանագիտական տեսանկյունից: Այսօր պետք է կենտրոնանանք հենց այդ իրավունքի հաստատման եւ իրականացման վրա»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---