Երիտասարդական ԱԱ. Այսօր գորգ դուրս կգան 3 հայ հունահռոմեական ոճի ըմբիշներ

Երիտասարդական ԱԱ. Այսօր գորգ դուրս կգան 3 հայ հունահռոմեական ոճի ըմբիշներ

PanARMENIAN.Net - Այսօր Սոֆիայում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնությունում պայքարի մեջ կմտնեն 3 հայ հունահռոմեական ոճի ըմբիշներ:

Մինչև 55 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը իր ելույթը կսկսի 1/16 եզրափակչից, նրա մրցակիցը կլինի Վասիլ Սիմոնենկոն (Ուկրաինա): Նույն փուլում Տիգրան Աբրահամյանը (66 կգ) կմրցի գերմանացի Մարկ-Անտոնիո Վոն Տոգիների հետ:

Իսկ 84 կգ քաշային կարգում Հարություն Միքայելյանը 1/16 եզրափակչում ուժերը կչափի Յուն-Խեոնգ Չոիի (կորեա) հետ: Առաջնության առաջին օրը Հայաստանի հավաքականին հաջողվել է նվաճել 2 ոսկե մեդալ: Չեմպիոններ են դարձել Կարեն Ասլանյանն (60 կգ) ու Կարապետ Չալյանը (74 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---