Երիտասարդական ԱԱ-ում պայքարը շարունակում են 4 հայ բռնցքամարտիկներ

Երիտասարդական ԱԱ-ում պայքարը շարունակում են 4 հայ բռնցքամարտիկներ

PanARMENIAN.Net - Ռոտերդամի Թոփսպորտ կենտրոնում շարունակում է ընթանալ բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը: Ելույթ են ունենում 38 երկրների 250 մարզիկներ:

Մինչև 56 կգ քաշային կարգում Տարոն Սողոմոնյանը 1/8 եզրափակչում առավելության է հասել Ալեքսանդր Մելենյուկի (Ուկրաինա) նկատմամբ և այսօր մրցելու է Եգոր Կուրբանուի (Բելառուս) հետ:

1/4 եզրափակիչ է դուրս եկել նաև Հենրիկ Դարբինյանը (81 կգ), որն ուժեղ է եղել Ստանգի Ռոբերտոյից (Ռումինիա) և ուժերն է չափելու Ռախիլ Մամմադլիի (Ադրբեջան) հետ: Քառորդ եզրափակչում Սերյոժա Հակոբյանը (91 կգ) հանդիպելու է հոլանդացի Թոմաս Ումենին, նա առավելության է հասել Դրագոս Գիոնեի (Ռումինիա) նկատմամբ: Իսկ Գոռ Ջերելիկյանը (69 կգ) տարել է իր արդեն երկրորդ հաղթանակը, այս անգամ նա պայքարից դուրս է թողել Ալեքսեյ Տոկարչուկին (Ուկրաինա) ու հանդիպելու է Սիդի Ալի Սոլտանին (Ֆրանսիա):

Էրիկ Պետրոսյանը (52 կգ) զիջել է Դոմոնեկ Հիրսչեին (Գերմանիա), Նարեկ Մանասյանը (75 կգ)`Ալեքսանդր Կնիժնիակին (Ուկրաինա), իսկ Շավարշ Սողոյանը (60 կգ) չի կարողացել դիմակայել Ռոլան Գալոսին (Հունգարիա):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---