Հենրիխ Մխիթարյան. Ինձ դուր է գալիս, թե ինչպես է խաղում «Բորուսիան»

Հենրիխ Մխիթարյան. Ինձ դուր է գալիս, թե ինչպես է խաղում «Բորուսիան»

PanARMENIAN.Net - Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նորամուտն է նշել Գերմանիայի առաջնությունում: Դորտմունդի «Բորուսիան» 2-րդ տուրում 2:1 հաշվով հաղթել է «Այնթրախտին»:

«Ես չէի սպասում, որ հանդիպումը հեշտ կստացվի: Առաջին գնդակից հետո առավելություն ձեռք բերեցինք և նետվեցինք առաջ: Կարծում եմ, որ կարող էինք ավելի շատ գոլեր խփել»,- ասել է Մխիթարյանը:

Ֆուտբոլիստն ընդգծել է, որ խաղընկերների հետո համագործակցելու խնդիր չի ունեցել. «Ինձ դուր է գալիս, թե ինչպես է խաղում իմ նոր ակումբը, այդպիսի ոճն իմ սրտով է»:

Մխիթարյանի խոսքով, իր համար ամենագլխավորը` ստաբիլ խաղն է

«Եվ իհարկե, որ թիմը հաղթի, և ես նրա հետ լինեմ բարձրունքում: Իսկ գոլերի և ռեկորդների մասին կմտածեմ հետո»,- կիսապաշտպանի խոսքը մեջբերում է sovsport.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---