Դենիել Ֆրիդը չասաց, թե կօգտագործի արդյոք Ջորջ Բուշը «ցեղասպանություն» տերմինը

PanARMENIAN.Net - 2006 թվականի ապրիլի 24-ին, ինչպես սովորաբար, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հանդես կգա Օսմանյան Թուրքիայում մեկ ու կես միլիոն մարդու կյանք խլած 1915 թվականի ողբերգական իրադարձությունների առիթով իր ամենամյա ուղերձով: Այդ մասին այսօր Երեւանում` ԱՄՆ դեսպանատանը կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը: Նա չպատասխանեց այն հարցին, թե կօգտագործի արդյոք ԱՄՆ նախագահը «ցեղասպանություն» տերմինը, ասելով միայն, որ «դա մեծ ողբերգություն է»: Ինչ վերաբերում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին ետ կանչելու լուրերին, ապա ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նկատեց, որ նա նման փաստաթուղ ԱՄՆ ԱԳՆ-ում չի տեսել: Իր հերթին Ջ Էվանսը միայն կրկնեց իր սեփական խոսքերը, որոնք ասել էր երկու շաբաթ առաջ` «ես ծառայում եմ իմ նախագահին»: Հիշեցնենք, որ 2005 թվականի փետրվարի 19-ին Կալիֆորնիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանան Ջոն Էվանսը կարեւորեց Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Ասյօր ես կանվանեմ դա Հայոց ցեղասպանություն»,-հայտարարել է Ջոն Էվանսը: Ըստ Պետդեպարտամենտի պաշտոնյաների, Էվանսը իրավունք չուներ նման հայտարարություններ անել նույնիսկ իր անունից:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---