ՀՀ ԱԳՆ-ը խորհուրդ է տալիս ադրբեջանկան ԶԼՄ-ներին չխառնվել Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններին

PanARMENIAN.Net - «Azeri-press» լրատվական գործակալության տարածաց տեղեկատվության համաձայն, «Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին հետ կանչելու վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են: Հայաստանի ԱԳՆ է ուղարկվել Հայաստանում նոր դեսպանի նշանկաման մասին համաձայնության հարցումը»: Ինչպես ասել PanARMENIAN.Net ի թղթակցին ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը, Հայաստանի արտաքին քաղաքկանության գերատեսդչությունը տեղյակ չէ այդ կարգի հարցումից: Նա խորհուրդ տվեց «Ադրբեջանի ԶԼՄ-ներին զբաղվել իրենց գործերով եւ Հայաստանի եւ Ամերիկայի փոխարեն չորոշել դեսպաններին նշանակելու եւ ետ կանչելու հարցերով»: Գասպարյանը նաեւ զարմացավ այն փաստով, որ հայ լրագրողները «օգտվում են ադրբեջանական աղբյուրներից»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---