«ԱրմենՏել»-ը նոր սակագներ է առաջարկում նրանց, ովքեր հաճախ են զանգահարում ՀՀ և ԼՂՀ բջջային կապի բոլոր օպերատորներին21 օգոստոսի 2013 - 14:37 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ֆիզիկական անձանց համար բջջային կապի «Ալֆա» և «Բետա» հետվճարային սակագնային նոր փաթեթների գործարկման մասին: Միանալով «Ալֆա» սակագնային փաթեթին` բաժանորդը կստանա 300 ելքային րոպե և 500 ՄԲ բջջային ինտերնետ, իսկ «Բետա»-ին` 400 ելքային րոպե և 1024 ՄԲ բջջային ինտերնետ: «Ալֆա» և «Բետա» սակագնային փաթեթների ամսական վճարը կազմում է 3000 դրամ և 5000 դրամ համապատասխանաբար: Ելքային զանգերը դեպի ՀՀ և ԼՂՀ ֆիքսված հեռախոսացանցեր կազմում է 25 դրամ: «Ալֆա» և «Բետա» սակագնային փաթեթներում ելքային մեկ SMS-ի արժեքը Beeline ցանցում 5 դրամ է, ՀՀ այլ օպերատորների համարներին ուղարկված հաղորդագրության արժեքն կազմում է 15 դրամ, միջազգայինը` 20 դրամ: «Նոր սակագնային փաթեթները նախատեսված են այն բաժանորդների համար, ովքեր շատ են շփվում և հաճախ զանգահարում ՀՀ և ԼՂՀ բջջային կապի բոլոր օպերատորներին, ինչպես նաև ակտիվորեն օգտվում են բջջային ինտերնետից: Կցանկանայի նշել, որ «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է իրականացնել սոցիալական ուղղվածություն ունեցող սակագնային քաղաքականություն` առաջարկելով արդիական, խելամիտ, որակյալ և պարզ սակագներ, որոնք կօգնեն մեր հաճախորդներին իրականում գնահատել մեր ծառայությունների հարմարավետությունը և մատչելիությունը Beeline ծառայություններից օգտվելիս», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: «Ալֆա» և «Բետա» հետվճարային սակագնային փաթեթների բաժանորդներին հասանելի է «Beeline Bonus» ծրագիրը: Նոր սակագնային փաթեթների միացումը 0 դրամ է, անցումները բաց են: Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |