Օգոստոսի 27-ին Բրյուսելում կանցնի Սերբիա-Կոսովո բանակցությունների հերթական փուլը

Օգոստոսի 27-ին Բրյուսելում կանցնի Սերբիա-Կոսովո բանակցությունների հերթական փուլը

PanARMENIAN.Net - Սերբիայի և Կոսովոյի վարչապետեր Իվիցա Դաչիչի և Խաշիմ Տաչիի միջև բանակցությունների հերթական 14-րդ փուլը տեղի կունենա օգոստոսի 27-ին Բրյուսելում, չորեքշաբթի ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո ծառայությունը: Բանակցությունների նախորդ փուլը Դաչիչի ու Տաչիի միջև տեղի է ունեցել հուլիսին Բրյուսելում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Սերբիայի և Կոսովոյի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի իրականացումը առանցքային նշանակություն ունի Սերբիայի համար, քանի որ առանց դրա չի նշանակվի ԵՄ-ին անդամակցելու Սերբիայի ժամկետը: Կարգավորման մասին պայմանագիրը դեռ չի մտել ուժի մեջ: Այն բաղկացած է 15 կետից: Պայմանագրին դեմ են սերբական ընդդիմադիր կուսակցությունները, ուղղափառ եկեղեցին, Կոսովոյի սերբերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---