Հոսնի Մուբարաքը տնային կալանքի տակ կգտնվի

Հոսնի Մուբարաքը տնային կալանքի տակ կգտնվի

PanARMENIAN.Net - Հոսնի Մուբարաքը բանտից ազատվելուց հետո տնային կալանքի տակ կգտնվի: Համապատասխան հրահանգը ստորագրել է Եգիպտոսի վարչապետ Հազեմ ալ Բաբլաուին և Կահիերի զինվորական պարետը: Մուբարաքը պահնորդների ուղեկցությամբ կտեղափոխվի զինվորական հոսպիտալ կամ պաշտոնաթող զինվորականներին սպասարկող բժշկական կենտրոն: 85-ամյա նախկին նախագահից հանվել է կոռուպցիայի մեջ մեղադրանքի վերջին կետը: Ընդունված որոշումը վերջնական չէ, նրան գրավի դիմաց են ազատ արձակել:

Դատավճռում չի ասվում, թե նա անմեղ է: Մեծ տարբերություն կա դատավճռի և այն բանի միջև, ինչ կատարվեց այսօր: Դա լոկ գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում էր, ինչն համահունչ է օրենքին: Նախնական կալանքի բոլոր ժամկետները սպառվել են, հայտնում է euronews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---