Բոլոր հարցերի 90 տոկոսը լուծված է բանակցություններում, սակայն ամեն ինչին խանգարում է բուն Ղարաբաղի վիճահարույց կարգավիճակը

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի երիտասարդ սերունդը առավել ռադիկալ է, քան նրանց ծնողները: Երբ ավագ սերունդն է դիտում քարոզչությունը հեռուստացույցով, ապա դա անում է վերապահումով` չէ որ իրենք ունեցել են հայ ծանոթներ եւ հիշողություն կա, որ ոչ բոլոր հայերն են օկուպանտներ եւ ավազակներ»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում ասել է ղարաբաղյան հակամարտության թեմայով «Սեւ այգի» գրքի հեղինակ, անգլիացի լրագրող Թոմաս դը Վաալը: Նրա խոսքերով, Ադրբեջանի երիտասարդ սերունդը նման փորձ չունի եւ դա շատ վտանգավոր է, դա ուժեղացնում է պատերազմի կոչերը, խանգարում է բանակցային գործընթացին: «Կարծում եմ, որ Հայաստանում լավ չեն հասկանում ադրբեջանցիների ցավը տարածքների կորստից: Ես արդեն չեմ խոսում Լեռնային Ղարաբաղի մասին, այլ այն մեծ տարածքների եւ քաղաքների մասին, որոնք այժմ բոլորովին դատարկ են եւ ավերված` Աղդամ, Ֆիզուլի, Ջաբարաիլ, Կուբաթլի...Սակայն հայտնի է, որ բոլոր խաղաղ ծրագրերի համաձայն այդ հողերը վերադարձվելու են: Հայերը պետք է բացահայտ հայտարարեն այդ մասին, որպեսզի Ադրբեջանի ծայրահեղականները մտածեն, թե ինչի համար են նրանք ուզում մարտնչել: Իրականում բոլոր հարցերի 90 տոկոսը լուծված է բանակցություններում, սակայն ամեն ինչին խանգարում է բուն Ղարաբաղի վիճահարույց կարգավիճակը»,-ասել է նա:



Թոմաս դը Վաալի հարցազրույցը ամբողջությամբ
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---