Արթուր Աբրահամը հաղթեց Վիլբեֆորս Շիհեպոյին․ նա կհանդիպի Ռոբերտ Շտիգլիցին

Արթուր Աբրահամը հաղթեց Վիլբեֆորս Շիհեպոյին․ նա կհանդիպի Ռոբերտ Շտիգլիցին

PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը գերմանական Շվերինումառավելության հասավ Նամիբիայի ներկայացուցիչ Վիլբեֆորսե Շիհեպոյի նկատմամբ: Մենամարտը բավական մրցակցային էր։ Շիհեպոն ակտիվ էր գործում ու ավելի շատ հարվածներ հասցնում։ Աբրահամն բավականին հստակ էր հարձակվում ու ավելի կոշտ էր հարվածներում։ Նա հաղթանակ տարավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 116-113, 116-112, 117-111:

Այս մենամարտում հաղթելուց հետո Աբրահամը հնարավորություն ստացավ արդեն երրորդ անգամ հանդիպել WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ ու պատրաստվում է հետ վերադարձնել չեմպիոնական գոտին:

Նշենք, որ Արթուր Աբրահամն ավելի վաղ հայտարարել էր,որ այս մենամարտում պարտության դեպքում այլևս ռինգ դուրս չի գա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---