Բաշար Ասադ. Սիրիայի վրա հարձակումը ԱՄՆ-ի համար կավարտվի անհաջողությամբ

Բաշար Ասադ. Սիրիայի վրա հարձակումը ԱՄՆ-ի համար կավարտվի անհաջողությամբ

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ Սիրիային հարվածելու դեպքում ԱՄՆ-ն անհաջողության կմատնիվի:

«Սիրիայի վրա հարձակվելու հարցը առաջին անգամ չի դրվում: Հակամարտության սկսման պահից ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը մի քանի անգամ պատրաստվել են ռազմական գործողությունների, բայց ի դժբախտություն նրանց, դեպքերն այլ ընթացք ստացան»,-ասել է Ասադը Известия թերթին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ եթե երկրի նախագահը հրաման տա, հնարավոր է՝ Սիրիայում իրավիճակը կարգավորելու համար ԱՄՆ-ն ռազմական միջոցներ ձեռք առնի: Իսկ դրանից առաջ ԱՄՆ նախագահ բարակ Օբաման դեմ էր արտահայտվել առանց ՄԱԿ-ի թույլտվության հակամարտությանը միջամտելուն, միևնույն ժամանակ հայտարարելով, որ չի սպասում, որ Ասադը խաղաղ լուծման կգնա, ուստի ԱՄՆ-ն ամեն դեպքում կաջակցի, որ նրան հեռացնեն:

Ասադը իր հարցազրույցում բացառել էՍիրիայում «արաբական գարնան» կրկնությունը՝ նշելով, որ Եգիպտոսում ու Թունիսում իրավիճակը բոլորովին այլ էր:

«Այն, ինչ կատարվում է Սիրիայում ոչ բարեփոխումների պահանջ է, ոչ էլ ազգային հեղափոխություն, սա հաբեկչություն է»,-ասել է Սիրիայի ղեկավարը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության ղեկավարները հենց այդ պատճառով չեն կարող համոզել սեփական ժողովրդին և բացատրել այն դրդապատճառները, որոնց հիման վրա պատրաստվում են Սիրիայում ռազմական գործողություններ սկսել:

«ԱՄՆ-ին նույն պարտությունն է սպասվում, ինչ սրանից առաջ բոլոր նմանատիպ պատերազմներում, Վիետնամից սկսած մինչև մեր օրերը»,-ասել է Ասադը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---