Բաքուն խորհուրդ է տալիս Ադրբեջանում Իրանի դեսպանին «զսպել զգացմունքները»

PanARMENIAN.Net - «Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ հաստատվել են բարեկամական եւ բարիդրացիական հարաբերություններ: Սկզբունքները, որոնք կազմում են այդ հարաբերությունների հիմքը, արտացոլվել են մեր պետությունների ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթերում եւ մնում են անփոփոխ: Հայտարարությունները, որոնցով հանդես են եկել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները աշխարհի ադրբեջանցիների II համագումարում, իրենց անձնական կարծիքն են»: Այդ մասին է հայտարարել Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետի տեղակալ Թաիր Թաղիզադեն` մեկնաբանելով Բաքվում Իրանի դեսպանատան նոտան աշխարհի ադրբեջանցիների II համագումարում հնչած արտահայտությունների առնչությամբ: Անդրադառնալով Ադրբեջանում Իրանի դեսպան Աֆշար Սուլեյմանիի հայտարարությանը, հնչած համագումարի եւ ամբողջ ադրբեջանական պետության հասցեին` Թ.Թաղիզադեն նշել է, որ դեսպանների զգացմունքային ելույթները կարող են վնասել բարեկամության եւ բարիդրացիության սկզբունքների վրա հիմնված համագործակցությանը: «Նշելով երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը բոլոր ոլորտներում, հայտարարում եմ, որ անձնական կարծիքները չպետք է անդրադառնան Իրանի եւ Ադրբեջանի միջեւ բարեկամական հարաբերությունների վրա», հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---