Քաղաքագետ. Սիրիայի դեմ ռազմական գործողությունը դժվարությունների է հանդիպելու

Քաղաքագետ. Սիրիայի դեմ ռազմական գործողությունը դժվարությունների է հանդիպելու

PanARMENIAN.Net - Արևմուտքը Սիրիայում երրորդ համաշխարհային պատերազմ չի հրահրի, կարծում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա նկատեց, որ Արևմուտքը լավ հասկանում է, որ Սիրիայի դեմ ռազմական գործողությունը բազմաթիվ դժվարությունների է հանդիպելու: «Այնտեղ շատ լավ պատկերացնում են, որ բնակչության առնվազն 50 տոկոսը աջակցում է նախագահ Բաշար Ասադին»,- նշեց քաղաքագետը: Այնուամենայիվ, ըստ նրա, իրավիճակը խիստ սրված է:

«Եթե ինչ-որ մեկը պատահաբար կամ դիտմամբ դիպչի ռուսական բազային, եթե գոնե մեկ ռուս զինվոր զոհվի, պատասխանը հաստատ չի ուշանա»,- ասաց Շաքարյանցն ու հավելեց, որ դժվար այս ամենը չգիտակցի Ամերիկան: «Եթե հարվածող կողմը պատրաստ է անտեսել ամեն ինչ, նրա նկատմամբ համապատասխան վերաբերմունք կլինի»,- եզրափակեց քաղաքագետը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---