ԴիջիԹեք ցուցահանդեսն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 4-6-ը

ԴիջիԹեք ցուցահանդեսն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 4-6-ը

PanARMENIAN.Net - «Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը կրող ԴիջիԹեք Էքսպո 2013 միջազգային ցուցահանդեսը տեխնոլոգիական հայությանը կներկայանա հոկտեմբերի 4-6ը, «Երևան Էքսպո» կենտրունում: Այս տարի ակնկալվում է, որ ցուցահանդեսին կմասնակցի 150 կազմակերպություն` անցած տարվա 120-ի համեմատ, իսկ այցելուների քանակը կհասնի 26.000-ի` 2012 թվականի 24.000-ի փոխարեն:

Արդեն 60 կազմակերպություն մասնակցության հայտ է ներկայացրել ցուցահանդեսին:

Արդեն 9-րդ անգամ անցկացվող միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի հիմնական նպատակն է ստեղծել հաղորդակցման բարենպաստ միջավայր բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև: Ցուցահանդեսը հայաստանյան տեղեկատվական, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների (ՏՀՏ/ԲՏ) ոլորտների իրական պատկերն ուսումնասիրելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս:

ԴիջիԹեք ցուցահանդեսը կազմակերպվում է յուրաքանչյուր աշնանը, Երևանում և անցկացվում է ՀՀ վարչապետի հովանավորությամբ: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---