Իտալիայում Հայաստանի եւ Թուրքիայի դեսպանները մտքեր են փոխանակել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ

PanARMENIAN.Net - Մարտի 20-ին , ինչպես եւ ծրագրված էր, իտալական «RAI» հերուստաընկերության առավոտյան եթերում Հայաստանի եւ Թուրքիայի դեսպաններ Ռուբեն Շուգարյանն ու Ուգուր Զիյալին մտքեր են փոխանակել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ: Երկխոսությունը շարունակվել է հինգ րոպե: Նշենք, որ թուրքական կողմը մինչ այդ բողոքում էր, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված իտալական հեռուստատեսության հաղորդումները միակողմանի բնույթ են կրում, եւ ներկայացնում են միայն հայկական կողմի դիրքորոշումը:



Ինչպես արդեն հաղորդվել էր, հեռուստաբանավեճի նախաձեռնողը Թուրքիայի դեսպան Ուգուրու Զիյալինն է: Նա հայտարարել է, թե իտալական հեռուստաընկերությունը հաճախ է հաղորդումներ հեռարձակում հայկական հարցի թեմայով, որոնք ընդհանուր առմամբ «միակողմանի են»: Մենք ցանականում ենք, որ ներկայացվի նաեւ Թուրքիայի դիրքորոշումը»,-ասել Զիյալինը: Նա նշել է նաեւ, որ ավելի վաղ նրանք նամակագրության մեջ են եղել Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանի հետ, սակայն հետո այն դադարեցվել է: Իտալական հեռուստաընկերությունը խոսել է Ռ.Շուգարյանի հետ, որն էլ տվել է իր համաձայնությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---