ԵՄ-ը պետք է ավելի խորն ընդգրկվի Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման մեջ

PanARMENIAN.Net - Սեփական անվտանգությունն երաշխավորելու համար Եվրոպական Միությունը պետք է ավելի խորն ընդգրկվի Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման մեջ, որ դրանք չբռնկվեն որպես լայնածավալ պատերազմներ Եվրոպայի հարեւանությունում: Այդ մասին ասվում է Միջազգային ճգնաժամային խմբի(ՄՃԳ) «Հակամարտությունների կարգավորումը Հարավային Կովկասում. Եվրոպական Միությունն դերը» նոր զեկույցում: Այն հետազոտում է Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի շուրջ լարվածությանն անդրադառնալու Եվրոպական Միության ջանքերը եւ մատնանշում է նրա հնարավոր լրացուցիչ անելիքները: Զեկույցում մասնավորապես ընդգծում են, որ մինչեւ վերջերս այլք` ՄԱԿ-ը Աբխազիայում եւ ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղում ու Հարավային Օսիայում, զբաղվել են տարածաշրջանում հակամարտության կարգավորմամբ, սակայն տասնամյակից ավել տեւող բանակցությունները չեն պսակվել խաղաղության համապարփակ պայմանագրերով: «Ունենալով «ազնիվ միջնորդի» հեղինակություն, ազդեցության տարատեսակ մեղմ եւ կոշտ լծակներ, եւ Եվրոպայի մեջ ավելի խորը ինտեգրվելու առաջարկների հնարավորություն, Եվրոպական Միությունն ավելի մեծ դեր ունի խաղալու եւ կարող է լրացնել ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի ջանքերը»,- ասվում է փաստաթղթում:



ՄՃԳ ներկայացուցիչների կարծիքով, իր սահմանների անվտանգության համար, ԵՄ ծրագրում է ստեղծել իր շուրջը արդյունավետ կառավարվող երկրների օղակ: Այն շահագռգիր է Հարավային Կովկասով նաեւ այն պատճառով, որ ցանկանում է ապահովել Կասպից տարածաշրջանի նավթի եւ գազի հասանելիությունը, զարգացնել փոխադրումների եւ հաղորդակցության միջանցքներ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ եւ սահմանափակել այնպիսի վտանգներ, ինչպիսիք են մաքսանենգությունը, թրաֆիքինգը եւ շրջակա միջավայրի քայքայումը»,- ասվում է հայտարարության մեջ: Այդ կապակցությամբ, դժվար թե Եվրոպական Միությունը մոտակա ժամանակներում անդամակցություն առաջարկի Վրաստանին, Հայաստանին եւ Ադրբեջանին, այն պետք է նորարար միջոցներ գտնի իր օգնությունը պայմանավորելու եւ ազդեցություն բանեցնելու համար :«Եվրոպական Միությունը փորձում է սահմանել իր դերը նոր հարեւանությունում, որտեղ ոչ' խաղաղություն կա, ոչ' պատերազմ», - ասում է ՄՃԳ-ի Եվրոպական ծրագրի տնօրեն Նիքոլաս Ուայթը:



Նրա խոսքերով, եթե ԵՄ-ը չկարողանա իրականացնել անվտանգ հարեւանության իր ռազմավարական տեսլականը, նրա վստահելիությունը տարածաշրջանում եւ ընդհանրապես` համեմատած Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ, կտուժի: «Ավելի մտահոգիչն այն է, որ եթե Հարավային Կովկասի հակամարտությունները շարունակեն սրվել, Եվրոպական Միությունը կարող է անպատրաստ գտնվել իր հարեւանների միջեվ պատերազմներին պատասխան գտնելու հարցում», ասել է Ուայթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---