Գրիգորի Ռապոտա. Հայաստանն ու Եվրասիական տնտեսական ընկերակցությունը ընդհանուր սահմաններ չունեն

PanARMENIAN.Net - Հայաստանի` ԵվրԱսՏԸ (Եվրասիական տնտեսական ընկերակցություն) չընդգրկվելը օբյեկտիվ պատճառներ ունի. տվյալ ընկերակցության մասնակից երկրների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը: Այդ մասին Մոսկավայում լրագրողների հետ կայացած հանդիպաման ժամանակ հայտարարել է ԵվրԱսՏԸ գլխավոր քարտուղարը: Նրա խոսքերով, այդ կապակցությամբ Հայաստանը մասնակից երկրներից անջատ է գտնվում, քանի որ ԵվրԱսՏԸ-ին անդամակցելու համար պետք է ազատ առեւտրի պայմանակարգ ստեղծել, ինտեգրվել մասնակից երկրների միասնական մաքսային համակարգ:

«Եթե մենք կարողնայինք որոշակի ձեւով առեւտրի ազատ պայմանակարգ ստեղծել, ապա մաքսային համակարգի հետ խնդիրներ կան, քանի որ դրա համար միասնական տարածք է պետք: Մենք Հայաստան այցերի ժամանակ բազմաթիվ անգամներ քննարկել ենք այդ հարցը, եւ նշել ենք, որ մեզ պետք է կարգավորել միասնական տրանսպորտային ճանապարհները»,- ասել է ԵվրԱսՏԸ գլխավոր քարտուղարը: Ռապոտան նշել է, որ եթե կարգավորվի Հայաստանի եւ Ռուսաստանի ուղիղ տրանսպորտային ուղին, ապա դա պայմանականորեն կարելի է դիտարկել որպես միասնական տրանսպորտայաին տարածք: «Այս խնդիրը փորձում են լուծել եւ երկու երկրների կառավարությունները, եւ ՌՀԸ ԵԳ-ը, այն կքննարկվի իմ` Երեւան այցի շրջանակներում»,- ասել է Գ. Ռապոտան: Միեւնույն ժամանակ, ԵվրԱսՏԸ գլխավոր քարտուղարը նշեց, որ «Հայաստանի ներկայիս կարգավիճակը որպես ԵվրԱսՏԸ-ի դիտորդ, ըստ երեւույթին, նրան այնքան էլ շատ բան չի տալիս, քանի որ, հակառակ դեպքում, հանրապետությունը վաղուց ի վեր հանդիսանում էր այդ կազմակերպության անդամ»:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական ընկերակցության հիմնադրման պայմանագիրը ստորագրվել է 2000 թվականի հոկտեմբերի 10-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, ուժի մեջ է մտել 2001 թվականի գարնանը: Մասնակից երկրների մեջ են մտնում Բելառուսիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: 2003 թվականից Հայաստանը ստացել է տվյալ կազմակերպության դիտորդի կարգավիճակ, հաղորդում է ՐԻԱ «Նովոստի»-ին:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---